Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Խորհրդարանական մեծամասնություն կամ որակյալ մեծամասնություն, պահանջ, որի դեպքում առաջարկն անցնելու համար պետք է ստանա աջակցության որոշակի մակարդակ, որը գերակշռում է պարզ/բացարձակ (որը երբեմն արտահայտվում է «50% + 1 քվե» բանաձևով) մեծամասնությանը։ Որակյալ մեծամասնությունը գերազանցում է այդ կեսի (1/2) շեմը և սահմանվում է հատուկ, կարևորագույն որոշումների համար, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն կատարելու համար։
Խորհրդարանական որակյալ մեծամասնության օրինակներ են՝ 3/5-ը (60%), 2/3-ը (66.6%) կամ 3/4-ը (75%)։ Օրինակ՝ Հայաստանում որպես կայուն մեծամասնություն սահմանված է առնվազն 54%-ը, իսկ 3/5-ը՝ որակյալ մեծամասնություն։
Ժողովրդավարության մեջ որակյալ մեծամասնության կանոնները կարող են օգնել կանխելու այն իրավիճակը, երբ խորհրդարանական մեծամասնությունը ոտնահարում է փոքրամասնության հիմնարար իրավունքները։ Թեև այն կարող է նաև խոչընդոտել խնդիրներին արագ արձագանքելու ջանքերին և երբեմն խրախուսել կոռուպցիոն փոխզիջումներ, երբ անհրաժեշտ է լինում կոնկրետ գործողություններ ձեռնարկել։
Սահմանադրական փոփոխությունները, հատկապես այն կետերի դեպքում, որոնք ունեն հատուկ պաշտպանվածություն (ամրագրված դրույթներ), օրենսդիր մարմնում սովորաբար պահանջում են կայուն մեծամասնության աջակցություն։ Կոնսենսուսային ժողովրդավարության մոդելում որակյալ մեծամասնության կանոնը կիրառվում է դեպքերի մեծամասնությունում։
Հայաստանի իրավական համակարգում (ներառյալ Ազգային ժողովում և Սահմանադրությունում) պատգամավորների ձայների որակյալ մեծամասնություն է կիրառվում բացառիկ, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում։ Հիմնական շեմերը հետևյալն են․
- Երեք հինգերորդ (3/5), որը կազմում է առնվազն 65 «կողմ» ձայն։ Պատգամավորների ընդհանուր թվի ձայների այս հարաբերակցությունը կիրառվում է օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական բանկի նախագահի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունների, Սահմանադրական օրենքների ընդունման (օրինակ՝ Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, «ԱԺ կանոնակարգ» օրենք) համար։
- Երկու երրորդ (2/3), որը կազմում է առնվազն 72 «կողմ» ձայն։ Կիրառվում է առավել կարևոր հարցերի դեպքում (օրինակ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունելու կամ հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար, նաև Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու համար, եթե առկա է Սահմանադրական դատարանի եզրակացությունը)։
«Երեք չորրորդ» (3/4) շեմը Հայաստանի խորհրդարանական քվեարկություններում գրեթե չի հանդիպում, քանի որ ամենաբարձր որակյալ մեծամասնությունը սովորաբար սահմանվում է երկու երրորդով։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- հուլիսի 19-ին Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում կայացած առաջնությունում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն է դարձել Իսպանիայի հավաքականը (լուսանկարում)։
- հուլիսի 3-ին Կեյկո Ֆուխիմորին (լուսանկարում) դարձել է Պերուի պատմության մեջ ընտրություններում հաղթած առաջին կին նախագահը։ Նա երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դուստրն է։
- հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 1700 մարդ և ավելի քան 46000-ն անհետ կորել է։
- հունիսի 22-ին հրաժարական է տվել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:
- հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
- MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը ստիպել է մնացած ուղևորների մեծ մասին կարանտինի ենթարկվել նավի վրա։
Վերջերս մահացածներ՝ Քևին Քիգան • Սեմ Նիլ • Բոնի Թայլեր • Արտաշես Ալեքսանյան • Ռաիսա Մկրտչյան • Ալան Գրինսպեն • Աբդուլլահ Իբրահիմ
Գիտե՞ք, որ․․․


- ․․․բևեռային ջրածիծառը (լուսանկարում) ամենաերկար միգրացիոն ճանապարհն ունեցող թռչունն է․ տարեկան կտրվածքով նա Արկտիկայից Անտարկտիկա և հակառակ ուղղությամբ թռչելով անցնում է մոտ 70․000 կիլոմետր։
- ․․․տարբեր երկրներում անձրև են կանչել ծեսերի օգնությամբ, իսկ Աֆրիկայի մի շարք հասարակություններում այն թագավորները, որոնք չէին կարողանում անձրև ապահովել, կարող էին նույնիսկ սպանվել իրենց իսկ ժողովրդի կողմից։
- ․․․«Արշալույսի քաղաքը» հիմնադրվել է որպես վայր, որտեղ մարդիկ պետք է ապրեն անկախ իրենց ազգությունից, կրոնից և քաղաքական հայացքներից։
- ․․․այս արձանի (լուսանկարում) պատվանդանը երբևէ մարդու տեղաշարժած ամենամեծ քարն է։
- ․․․այս գիտափորձի մասնակիցները հոգեբուժարան ընդունվելուց հետո լիովին բնական վարք էին դրսևորում, սակայն անձնակազմը նրանց շարունակում էր հոգեկան հիվանդ համարել։
- ․․․այս լրագրողուհին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել ընդամենը 72 օր 6 ժամ 10 րոպեում՝ գերազանցելով Ժյուլ Վեռնի հերոս Ֆիլեաս Ֆոգի 80-օրյա ռեկորդը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 330 149 հոդված |
710 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- Երիտասարդական ամառային Վիքիճամբարի դասընթաց
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 373 թ. – մահացել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը։
- 1567 թ. – հիմնադրվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը։
- 1897 թ. – Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվեց Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվեցին քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորեցին նրանց: 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների։
- 1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
- 1975 թ. – ծնվել է Արմեն Աշոտյանը, հայ քաղաքական և հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի կրթության և գիտության նախարար (2009-2016)։
- 1980 թ. – մահացել է Վլադիմիր Վիսոցկին, ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան (ծն. 1938)։
- 1996 թ. – մահացել է Միքայել Թարիվերդիևը, ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931)։
- 2000 թ. – Փարիզի մերձակայքում Էյր Ֆրանս ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 109 մարդիկ։

