Տոպազ
Արտաքին տեսք
| Տոպազ | |
|---|---|
անմշակ | |
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | Al2[SiO4](F,OH)2 |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.AF.35[1] |
| Նույնականացում | |
| Գույն | Անգույն, ոսկեդեղին, դեղին, վարդագույն, |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 8 |
| Թափանցիկություն | թափանցիկ |
| Բեկման ցուցանիշ | Fe2+, Fe3+, Ti, Cr, V |
| Երկճառագայթաբեկում | 0.008 |
| Ենթակատեգորիա | nesosilicates? և cyclosilicates? |
Տոպազ, միներալ։ Քիմիական կազմը՝ A12[F2/Si04]։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային Է։ Առաջացնում է պրիզմաձև բյուրեղներ, հատիկավոր ագրեգատներ, հաճախ՝ դրուզներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, վարդագույն, գինու դեղին։ Կարծրությունը՝ 8, խտությունը՝ 3490—3570 կգ/մ³։ Հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, պնևմատոլիտային հանքավայրերում։ Տոպազի թափանցիկ, անգույն գունավորված բյուրեղներն օգտագործվում են որպես երկրորդ կարգի թանկարժեք քարեր։ Տոպազը կիրառվում է նաև տեխնիկական նպատակներով՝ բարձր կարծրության շնորհիվ։ Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Անդրբայկալում, արտասահմանում՝ Բրազիլիայում, Ճապոնիայում, Մադագասկարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 59)։ |