Jump to content

Փուշտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Փուշտու
پښتو
Image
Տեսակբնական լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ
ԵրկրներImage Աֆղանստան[1], Image Պակիստան[2], Image Հնդկաստան[3], Image Բելուջիստան, Image Իրան[4], Image Տաջիկստան[4], Image Թուրքմենստան[4], Image ԱՄԷ[4][5], Image Կանադա[5] և Image ԱՄՆ[5]
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Աֆղանստան
Image Հայբեր Պահտունհվա
Image
Խոսողների քանակ39 000 000 մարդ (2007)[6]
Լեզվակիրների թիվը40-ից մինչև 60 մլն
Ռեյտինգ33
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
Գրերի համակարգարաբերենի այբուբեն և արաբական գիր
IETFps
ԳՕՍՏ 7.75–97пуш 550
ISO 639-1ps
ISO 639-2pus
ISO 639-3pus
Image Pashto language Վիքիպահեստում

Փուշտու (پښتو‎) (երբեմն կոչվում է «աֆղաներեն»), հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի իրանական ենթաճյուղի արևելյան խմբին պատկանող լեզու։ Հիմնականում տարածված է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում։ Փուշտուն Աֆղանստանի երկու պետական լեզուներից մեկն է՝ դարի լեզվի հետ միասին։

Փուշտուի տարածման սահմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում փուշտուի տարածման սահմանը, Հերիռուդ և Ռուդե-Ջամ գետերի խառնարանից սկսած, ձգվում է դեպի հարավ՝ աֆղանա-իրանական սահմանի երկարությամբ, մինչև Հիլմենդ գետի ափերը։ Այստեղից սահմանը շրջվում է արևելք՝ դեպի Կանդագար։ Կանդագարից հարավ սահմանը արևելքից շրջանցում է Ռեգիստան անապատը և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանները կտրել-անցնելով՝ ուղղվում է դեպի Քվետտա, որտեղից էլ շրջվում է դեպի արևելք՝ Ինդոս գետի հովիտը։ Ապա աֆղաներենի տարածման սահմանը բարձրանում է հյուսիս՝ Ինդոս գետի աջ ափի երկայնքով։ Քաբուլ և Ինդոս գետերի խառնարանից դեպի հյուսիս այս սահմանը հյուսիսից և արևելքից ներառում է Բուհիր, Սվաթ, Դիր և Բաջաուր շրջանները, իսկ Չիտրալից հարավ կտրում-անցնում է Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը, որտեղից հետևում է դեպի Քաբուլ։ Աֆղաներենի տարածման շրջանի հյուսիսային սահմանը Քաբուլից արևմուտք շրջանցում է Խազարեջաթյան սարահարթը, Քուհի-Բաբա լեռնաշղթան, Հերիռուդի վերին հասանքը և Հերաթից արևմուտք ընկած շրջանում դուրս է գալիս իրանա-աֆղանական սահման։ Բացի այս տարածքներից փուշտուն աննշան տարածված է նաև Աֆղանստանի այլ շրջաններում, Ամուդարիայի ձախ ափին և այլ վայրերում։

Փուշտուի բարբառային բաժանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանական ցեղերը խոսում են բազմաթիվ տարածքային և ցեղային բարբառներով, որոնք մինչ օրս էլ համարյա ուսումնասիրված չեն։ Այդ բարբառները ընդունված է բաժանել երկու մեծ խմբի կամ ճյուղի՝

  1. Արևմտյան կամ կանդագարյան
  2. Արևելյան կամ փեշավարյան

Այդ բաժանման հիմքը արևմտաաֆղանական "Ժ"-ի, "Շ"-ի օրինաչափ համապատասխանությունն է արևելաաֆղանական "Գ"-ի, "Խ"-ի։ Օրինակ կանդագարյան "փաշթո"(փուշտու), "թիժա"(քար) բառերին համապատասխանում են փեշավարյան "փախթո", "թիգա" բառերը։ Սրա հիման վրա երբեմն արևմտյան բարբառները կոչում են փաշթո տիպի, իսկ արևելյան բարբառները՝ փախթո տիպի բարբառներ։ Այս բաժանումը սակայն շատ հարաբերական է, կան շատ միջանկյալ բարբառներ, որոնք որոշ հատկանիշներով մոտ են կանդագարյան խմբին, իսկ որոշ հատկանիշներով էլ՝ փեշավարյան խմբին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուշտու» հոդվածին։