BMW
BMW (գերմ.՝ Bayerische MotorenWerke AG, հայերեն թարգմանությամբ՝ Բավարական շարժիչների գործարաններ ԲԸ), գերմանական հանրաճանաչ ընկերություն է, որը զբաղվում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ։ Այժմ նախագահը Նորբերտ Ռայտխովերն է, իսկ գլխավոր դիզայները Կարիմ Խաբիբը։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում անվանում են «բե-էմ-վէ», իսկ որոշ անգլերեն լեզու ունեցող երկրներում «բի-էմ-դաբըլ-յու»։ Գոյություն ունեն որոշ ոչ պաշտոնական անվանումներ՝ «բիմեր», «բիմմեր», «բեխա», «բումեր»։
Պատմությունը Երկրորդ Աշխարհամարտից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնել է Կարլ Ֆրիդրիխ Ռապը 1913 թվականի հոկտեմբերին, պաշտոնապես 1917 թվականի հուլիսի 20-ին, բայց սկզբում իբրև ինքնաթիռների շարժիչների ընկերություն։ Մյունխենի օկրուգը ընտրվեց, որովհետև այն մոտ էր գտնվում գերմանական ինքնաթիռների ինչ-որ ընկերությանը։
Երկնագույն և սպիտակ գույները վերցված էին Բավարիայի դրոշից։
1919 թվականին Ֆրանց Դիմերը առաջին աշխարհի ռեկորդ՝ գրանցում ԲՄՎ-ի պատմության մեջ՝ 9760 մետր բարձրանալով ինքնաթիռով, որի շարժիչը ԲՄՎ-ինն էր։
Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագիրը արգելում է Գերմանիային ինքնաթիռների արտադրությանբ զբաղվել և ընկերությունը անցնում է գնացքների արգելակիչների զբաղմամբ։
1923 թվականին առաջին ԲՄՎ-ի մոտոցիկլն է ստեղծվում։
1924 թվականին առաջին անգամ միջմայրաքաղաքային թռիչք է կատարվում ԲՄՎ-ի շարժիչով դեպի Պարսկաստան։
1927 թվականին աշխարհում ԲՄՎ-ն 87 աշխարհի ռեկորդներ է սահմանում։
Պատմությունը Երկրորդ աշխարհամարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտից հետո ԲՄՎ-ն հայտնվում է կրիտիկական իրավիճակում։ Ընկերության բազան քանդվում է և միայն 1962 թվականից ԲՄՎ-ն բացում է ավտոմեքենաների շուկա։
1951 - ԲՄՎ-ն պատերազմից հետո առաջին ավտոմեքենան է ստեղծում - 501
1954 - ԲՄՎ-ն դառնում է աշխարհի չեմպիոն և 20 տարի պահպանում է իր առաջնորդությունը։
1956 - Սպորտային մեքենաներ՝ 503 և 507
1959 - ԲՄՎ-ն հանվում է վաճառքի։
1999 - ԲՄՎ-ն իրականացնում է X5-ի ցուցադրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bmwgroup.com/en/general/imprint.html
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/bayerische-motoren-werke-aktiengesellschaft?rid=7193977808-18
- ↑ BMW’s new CEO brings steeliness to chart electric-car course — The Detroit News, 2019.
- 1 2 3 20th Century Press Archives — 1908.
- ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ https://web.archive.org/web/20200319063559/https://annualreport.bmwgroup.com/2019/build/dl/en/BMW-GB19_EN_Annual_Report.pdf
- ↑ https://www.boerse-frankfurt.de/aktie/bmw-ag-st/kennzahlen
- ↑ տարեկան հաշվետվություն — 2023.
- 1 2 3 https://portal.mvp.bafin.de/database/AnteileInfo/aktiengesellschaft.do?cmd=zeigeAktiengesellschaft&id=40000924#
- ↑ https://www.vbw-bayern.de/vbw/%C3%9Cber-uns/Mitglieder/index.jsp
- ↑ https://bildungspakt-bayern.de/stifter/
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://www.dvr.de/ueber-uns/mitglieder/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ BMW AG St — Frankfurt Stock Exchange.
- ↑ BMW AG Vz — Frankfurt Stock Exchange.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ. Լյուին - BMW.Լրիվ գիրքը.Մոդելները 1950 թվականից.-2008 թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]BMW-ի պաշտոնական ներկայացչությունը Հայաստանում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BMW» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||